Թզուկ-մոդելը պատրաստվում է գրավել նորաձևության աշխարհը (լուսանկարներ)
22-ամյա Դրյու Պրեստան Լոս Անջելեսից ախոնդրոպլազիա ունի՝ թզուկության մի ձև: Նրա հասակը 103սմ է: Այդուհանդերձ, աղջիկ վստահ է, որ ինքը կարող է մոդելի կարիերա ունենալ:
«Ես երազանք ունեմ՝ կոտրել գոյություն ունեցող կարծրատիպերը և գեղեցկության ստանդարտները, ստանալ բոլորին հավասար հնարավորություն՝ դառնալու նորաձևության աշխարհի մի մասը»,- ասում է աղջիկը: Այս մասին գրում է Fresher.ru-ն՝ ներկայացնելով նրա լուսանկարները: