Իրանը պատրաստ է Ռուսաստանի օգնությամբ նոր ԱԷԿ-ներ կառուցել
Իրանը պատրաստ է Ռուսաստանի օգնությամբ նոր ԱԷԿ-ներ կառուցել, այս մասին հայտնել է Մահմուդ Ահմադինեժադը: «Մենք կարող ենք մեծացնել մեր համագործակցությունը և կառուցել նոր ատոմակայաններ: Նախնական բանակցությունները արդեն կայացել են, անհրաժեշտ է սկսել գործնական հանձնարարությունները»,- Կրեմլում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Ահմադինեժադը հայտնել է Վլադիմիր Պուտինին:
Իրանի նախագահը հատկապես ընդգծել է Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի համագործակցությունը:
«Ատոմակայանը' Բուշերը, կառուցված է, էլեկտրաէներգիա է արտադրում, բացի այդ այն դարձել է Ռուսաստանի և Իրանի համագործակցության սիմվոլը»,-կարծում է նա:
Նրա կարծիքով տնտեսական համագործակցության մակարդակը անհրաժեշտ է հասցնել հնարավոր բարձրության վրա: