ԱՄՆ-ն չի միանա միգրանտների մասին ՄԱԿ-ի 2018 թվականի պայմանագրին
ԱՄՆ-ն չի միանա միգրացիայի մասին միջազգային նոր պայմանագրին, որը ՄԱԿ-ը պատրաստվում է ընդունել 2018 թվականին։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ, հղում տալով gazeta.ru-ին։
ԱՄՆ-ն միացել էր նշված պայմանագրին 2016 թվականին, երբ երկիրը ղեկավարում էր Բարաք Օբաման։
«Նյույորքյան (ՄԱԿ-ի) հռչակագրում պարունակվում են բազմաթիվ կետեր, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած միգրացիոն քաղաքականությանը»,-գրված է հայտարարության մեջ։ Դեսպան Նիքք Հեյլիի խոսքով՝ ոչ ոք այնքան շատ չի աջակցել միգրանտներին, որքան ԱՄՆ-ն և շարունակում է դա անել:
«Սակայն ներգաղթի քաղաքականության վերաբերյալ որոշումները միշտ պետք է ընդունվեն ամերիկացիների կողմից և միայն նրանց կողմից: Մենք որոշելու ենք, թե ինչպես լավագույնս վերահսկել մեր սահմանները և ում թույլ տալ մուտք գործել մեր երկիր: Նյու-Յորքի հռչակագրում գլոբալ մոտեցումը պարզապես անհամատեղելի է ԱՄՆ-ի ինքնիշխանության հետ », - ասել է Հալեյը: