Սաակաշվիլին պատմել է՝ ինչ ալկոհոլ է սիրում խմել Պորոշենկոն
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «NewsOne»-ին տված հարցազրույցում պատմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ալկոհոլի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Նա շատ չի խմում: Դա լեգենդ է: Սակայն իր բոլոր սխալները սթափ վիճակում է թույլ տալիս: Դա միանշանակ է»,- նշել է նա:
Սաակաշվիլիի խոսքով՝ Պորոշենկոն, ինչպես և ուկրաինական ողջ էլիտան, գերադասում է ֆրանսիական և իտալական գինի:
Նա նաև նշել է Ուկրաինայի առաջնորդի քննադատական վերաբերմունքը ոգելից խմիչքների տեղի արտադրողների նկատմամբ: