5-րդ դասարանի աղջիկն ինքնասպան է եղել իր մասին ծաղրալի տեսանյութի պատճառով
Հինգերորդ դասարանի աշակերտուհի Աշաունթի Դևիսն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակել են դպրոցական ծաղրանք իր հանդեպ: Կադրերում համադասարանցին ծեծում է 10-ամյա աղջկան այլ երեխաների կողքին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Տեսանյութը հրապարակել է համացանցում աղջկա դասարանի աշակերտներից մեկը:
Կոլորադոյի 10-ամյա բնակչուհին չի կարողացել հաշտվել ծաղրանքի հետ և հրապարակումից 2 շաբաթ անց ինքնասպան է եղել: Նրա մայրը պատմում է, որ իր դուստրը դատարկված էր, հյուծված, երբ կայքերից մեկում տեսավ տեսանյութը: Կնոջ խոսքով՝ տեսանյութի հրապարակումից հետո դպրոցական ծաղրանքը միայն ուժգնացավ, և աղջիկը չկարողացավ հարմարվել նրա հետ, որ ինքն իրեն խայտառակություն էր համարում: