Ռոբերտ Քոչարյանն իր կատարմամբ հիացրել է Պատրիկ Ֆիորիին
Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին հիացել է հայկական «Ձայնը» նախագծի մասնակից Ռոբերտ Քոլոյանի կատարմամբ: Երգիչը հիացական գրառում է կատարել:
«Հիանալի է, ես տարածել եմ տեսանյութը թվիթթերյան իր էջում: Ձեր կատարումն ինձ շատ զգացմունքներ է նվիրել: Նախագծի ո՞ր փուլում եք գտնվում»,- գրել է Ֆիորին:
Ռոբերտը նոկաուտի փուլում երգել էլ Պատրիկ Ֆիորիի «Les Montagnes d’Arménie» գործը:
Սկսնակ երգիչը պատասխանել է հանրահայտ երգչի այդքան հաճելի մեկնաբանությանը:
«Զգացմունքներս ուղղակի խեղդում են ինձ: Երբ անակնկալ հաղորդագրություն ես ստանում անձամբ Պատրիկ Ֆիորիից: Շատ շնորհակալ եմ, Պատրի՛կ, արձագանքի համար, ուրախ եմ, որ կարողացել եմ երգը տեղ հասցնել և ողջունում ստանալ։ Սա է ինձ համար իրական հաղթանակը»,- ասել է Ռոբերտ Քոլոյանը։