Պետք է սպասել մյուս տարվա ապրիլի 24-ին Իրանի նախագահի հայտարարությանը
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Իրանում անցկացված նախագահական ընտրություններին: Նրա խոսքով՝ քարոզարշավին ակտիվ կերպով մասնակցել են 3 քաղաքական ուժեր: Հասարական տարբեր խավեր իրենց հույսը կապում են նախագահի հետ: Բոլոր թեկնածուների ծրագրերի հիմքը սոցիալ-տնտեսական խնդիրներն են: Անդրադարձ է կատարվել նաև երկրի արտաքին քաղաքականությանը:
Կարեն Խանլարյանի խոսքով ՝ բնակչության 73 տոկոսը մասնակցել է ընտրություններին: Մարդկանց նպատակը սոցիալ-տնտեսական խնդիրներն օրենքի շրջանակներում լուծելն է:
Անդրադառնալով հայ համայնքին նշեց, էր ներկայիս նախագահից մեծ ակնկալիքներ կան: Հայ համայնքը բոլոր թեկնածուներին ներկայացրել է իր պահանջները կապված Ցեղասպանության և դատապարտման խնդրի հետ կապված: Նրա խոսքով՝ պետք է սպասել մյուս տարվա ապրիլի 24-ին Իրանի նախագահի հայտարարությանը: