Էրդողանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ ընդդիմադիրներին պատժելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Հուսեյին Այդընը դիմել է դատախազություն գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդին և կուսակցության 60 անդամներին պատասխանատվության ենթարկելու համար « նախագահին զրպարտելու, վիրավորելու, թուրք ազգին, պետությանը և պետական հաստատություններին վիրավորելու» բողոքով:
Նախկինում ևս նմանատիպ բողոքով փաստաբանը դիմել էր իրավապահ մարմիններին, խոսվում է, որ այս և նախկին բողոքը կմիավորվեն մեկ ընդհանուր գործում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: