Tiffany ոսկերչական ընկերության մենեջերը գողացել է 1,3 մլն դոլարի զարդեր
Հայտնի Tiffany ոսկերչական ընկերության մենեջերը գողացել 1,3 մլն դոլարի զարդեր:
Ինգրիդ Լիդերհես- Օկունան հայտնի ոսկերչական ընկերության խանութի չհրկիզվող պահարանից գողացել է 165 զարդ:
Թանկարժեք իրերը կինը հանձնել է անհատական վաճառողին:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:Մենեջերը հասանելիություն է ունեցել չհրկիզվող պահարանին: Նա անձամբ է վերցրել զարդերն այնտեղից, որոնք էլ հանձնել է վաճառողին:
Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է անմիջապես բռնել գողին, հայտնում է ИТАР-ТАСС-ը: