Կվերսկսվեն Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը
Դեկտեմբերի 4-ից Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանում կվերսկսվեն Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը:
Ըստ «Ակօս»-ի՝ դեկտեմբերի 4-ին, 5-ին, 7-ին և 8-ին դատարանում ցուցմունք կտան գործով անցնող մի շարք մեղադրյալներ:
Նշվում է, որ նրանց թվում են նաև Տրապիզոնի (Տրաբզոն) Ժանդարմերիայի նախկին պաշտոնյաներ