Հրաժարական է տվել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Մասնավորապես նա գրել է.
«Այսօր ՀՀ Վարչապետին ներկայացրի ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու դիմումս։ Հպարտ եմ, որ երկու տարի ղեկավարել եմ նորաստեղծ գործակալությունը՝ փորձելով ամուր հիմքերի վրա դնել անձնական տվյալների պաշտպանության նոր զարգացող ոլորտը։
Քաղ. հասարակություն վերադառնալու մշտական ցանկությունս ի վերջո հաղթեց. վերադառնում եմ ՝ բաց կառավարման, տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ջանքերս նոր թափով շարունակելու եւ նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով»:
Շուշան Դոյդոյանը այս պաշտոնին էր նշանակվել 2015 թվականին՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոկտեմբերի 9-ի որոշմամբ: