Ինքն իր հետ ամուսնացած բրիտանուհին դավաճանել է ինքն իրեն
Անգլիայի Բրայթոն քաղաքի 37-ամյա բնակչուհի Սոֆի Տեները, որը հայտնի է ինքն իր հետ ամուսնանալու շնորհիվ, խոստովանել է, որ դավաճանել է ինքն իրեն: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Կնոջ խոսքով՝ իր ամուսնությունը կատարյալ չէր, և արդյունքում ինքը մոտ հինգ ամիս հանդիպել է տղամարդու հետ:
«Ինքդ քեզ հետ ամուսնանալը քո երջանկության համար պատասխանատվություն կրելու ցմահ խոստում է, ահա թե ինչու ամուսնալուծությունն անընդունելի է», - ասել է Տեները: