ԱՄՆ-ում կարող է դադարեցվել «iPhone X»-երի վաճառքը
Աշխարհում ամենամեծ ՏՏ-ընկերություն «Apple»-ի և «Qualcomm» սմարթֆոնների պրոցեսորների գլխավոր ծրագրավորողների դատական պատերազմը շարունակվում է նոր թափով: «Qualcomm»-ը դատարանին խնդրել է արգելել նոր «iPhone X»-երի վաճառքը ԱՄՆ-ում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ընդհանուր նրանք երեք դատական հայց են ներկայացրել‚ որոնցում նշվում է‚ որ «Apple»-ը խախտել է «Qualcomm»-ի 16 պատենտ այնպիսի սարքավորումներում‚ ինչպիսիք են «iPhone 7/7 Plus»-ը‚ «iPhone 8/8 Plus»-ը և «iPhone X»-ը: Խախտված պատենտներից շատերը բնութագրում են մարտկոցի վերալիցքավորման տնտեսման տարբեր մեթոդներ:
Նաև ծրագրավորողները հավաստիացնում են‚ որ ընկերությունն ապօրինի կերպով օգտագործում է պատենտավորված տեխնոլոգիա‚ որը նկարահանման դիմանկարային ռեժիմի հիմքում է ընկած. երբ նկարի հետին ֆոնը մթագնում է‚ ինչը բնորոշ է պրոֆեսիոնալ օբյեկտիվներին:
Դատական հայցում պահանջվում է դադարեցնել այդ տեխնոլոգիաներով հեռախոսների վաճառքը: