Թրամփի Twitter-ի էջը արգելափակած անձը թուրք է
Հայտնի է դարձել, թե ով է 11 րոպեով նոյեմբերի 3-ին արգելափակել ԱՄՆ -ի նախագահ Դոնալդ Թրամփի Twitter միկրոբլոգի էջը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
«Haberturk» լրատվական կայքի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարի էջն արգելափակել է Գերմանիայում թուրք 20-ամյա Բահթիյար Դույսաքը, որը ժամանակին եղել է Twitter-ի աշխատակից։
Դույսաքը «Techcrunch» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ սխալմամբ է արգելափակել ԱՄՆ նախագահի թվիթերյան էջը։ Բանն այն էր, որ Դույսաքն իր աշխատանքային վերջին օրում որոշել է ապահովագրել Թրամփի էջը և համապատասխան կարգավորումներ է արել ԱՄՆ-ի նախագահի էջի պաշտպանության համար: Սակայն սխալմամբ նրա գործողությունների հետևանքով Թրամփի էջը 11 րոպեով արգելափակվել է։
Դեպքից հետո Twitter-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և նշել, որ իրենք համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն։