Ջոլիին նմանվելու համար արված 50 վիրահատությունները հրեշի են վերածել իրանցի աղջկան (լուսանկարներ)
19-ամյա Սահար Տաբարը 50 պլաստիկ վիրահատության է դիմել և նիհարել մինչև 40 կիլոգրամը‚ որպեսզի նմանվի դերասանուհի Անջելինա Ջոլիին: Այնքան սարսափելի պատկեր է ստացվել‚ որ որ աղջկան համեմատում են կենդաննի դիակի և սարսափ ֆիլմերի հերոսուհու հետ: Այս մասին գրում է Fresher.ru-ն:
Մինչև վիրահատությունները նա գրավիչ աղջիկ է եղել: Սակայն նա այնքան է ցանկացել նմանվել Անջելինա Ջոլիին‚ որ որոշել է մի քանի տասնյակ վիրահատությունների դիմել և քայլ առ քայլ մոտենալ իր իդեալին: Ամեն ինչում նա կրկնօրինակել է դերասանուհուն՝ սկսած սարսափելի նիհարությունից:
Որոշ լրատվականներ‚ պատմելով վիրահատությունների զոհի մասին‚ հստակեցրել են‚ որ դա ֆոտոշոփ չէ: