Ռուս պատգամավորի որդուն ԱՄՆ-ում դատապարտել են 14 տարվա ազատազրկման
Ջորջիա նահանգի դատարանը Ռոման Սելեզնյովին՝ Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդուն‚ 14 տարվա ազատազրկման է դատապարտել կիբերհանցագործության համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
Մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացուն մեղավոր են ճանաչել 2009 թվականին «Carder.su» խաբեբաների խումբը կազմակերպելու մեջ‚ կրեդիտային քարտերից միջոցներ գողանալու մեջ:
Ավելի վաղ այդ խմբի 33 անդամներ արդեն տարբեր դատական պատիժների էին դատապարտվել: Գործունեության վնասը կազմում է 51 միլիոն դոլար:
Սելեզնյովին‚ բացի դրանից‚ մեղավոր են ճանաչել ավելի քան 9 միլիոն դոլար ամերիկյան մի ընկերությունից գողանալու մեջ‚ որոնց համակարգիչները կոտրել են 2008 թվականին: