ԱՄՆ բանակն առանց գաղտնաբառի համացանցում է տեղադրել իր գաղտնիքները
«UpGuard» ընկերության կիբերանվտանգության փորձագետ Քրիս Վիքերին բաց հասանելիությամբ հայտնաբերել է գաղտնի տեղեկություն‚ որը պատկանում է ԱՄՆ բանակին: Գաղտնազերծված տվյալները եղել են օնլայն պահպանվող «ամպերում» և պաշտպանված չեն եղել գաղտնաբառով: Դրանց կարող էր հասնել ցանկացած մարդ՝ անցնելով ուղիղ հղումով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ֆայլերը‚ որոնք «Amazon Web Services S3» «ամպի» մեջ են ներբեռնվել ‚ պատկանել են ԱՄՆ ցամաքային զորքերի հետախուզությանն ու անվտանգությանը:
Դա հատուկ ծառայություն է‚ որը համագործակցում է ԱՄՆ բանակի և Ազգային անվտանգության գործակալության հետ և զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ:
Վերլուծաբանի խոսքով՝ 47 ֆայլ բաց է եղել ընթերցելու համար‚ ևս երեքը հնարավոր էր ներբեռնել: