ՀԱՊԿ երկրները նոր համաձայնագիր են ստորագրել
Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրները հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է РИА Новости–ն։
Երկրները հայտնել են միավորված դիրքորոշում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական ներուժի ամրապնդման մասին։
Նաև, ընդունվել է հռչակագիր՝ հավաքական անվտանգության պայմաանգրի 25-ամյակի և ՀԱՊԿ–ի 15-ամյակի կապակցությամբ։
ՀԱՊԿ երկրները ստորագրել են նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը։