Գերմանիայում հայն ու ադրբեջանցին ձերբակալվել են գողության կասկածանքով
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ նահանգի Ֆրայբուրգ քաղաքում 35-ամյա հայ և 42-ամյա ադրբեջանցի են ձերբակալվել, ովքեր կասկածվում են շուկայում կատարված գողությունների մեջ: Այս մասին գրում է գերմանական «Presseportal»-ը:
Ինչպես հայտնում է իրավապահ մարմինների աղբյուրը` ոստիկանները նկատել են տղամարդկանց Ֆրայբուրգ-Վիրե թաղամասի շուկայում:
Նշվում է նաև, որ տղամարդիկ մի քանի կիլոգրամ սաղմոն և այլ ծովամթերք են գողացել սառնարանային պահեստից, թաքցրել հագուստի տակ և, գնելով մանր ապրանք, անմիջապես հեռացել վաճառակետից: Դրանից հետո նրանք ուղղվել են ավտոկայանատեղի, որտեղ և ձերբակալվել են: