Նյու Յորքում տեղի է ունեցել երկրի գլխավոր տոնածառի բացումը (տեսանյութ)
Նյու Յորքի կենտրոնում բացվել է երկրի գլխավոր տոնածառը:
Նյույորքյան տոնածառը, որի վրա վառվում են ավելի քան 50 հազար լամպիկներ, բացվել է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի Ռոքֆիլլեր պլազա բիզնես կենտրոնի դիմաց: Քաղաքի գլխավոր տոնածառը մոտ 80 տարեկան է և ունի 23 մետր բարձրույթուն, իսկ քաշը կազմում է ավելի քան 13 տոննա: Այս մասին գրում է «NBC New York»-ը:
Մինչ տոնածառի բացումը կայացել է համերգ ամերիկյան աստղերի մասնակցությամբ: Ելույթ են ունեցել երգչուհի Գվեն Ստեֆանին և «Pentatonix» խումբը, ինչպես նաև քանթի կատարողներ Ջեննիֆեր Նեթլզը: