Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ Իգոր Պոպովի(Ռուսաստան),Էնդրյու Շեֆերի(ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի(Ֆրանսիա) հետ: Հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն տեղեկություն է հրապարակել իր twitter-յան էջում և կատարել հետևյալ գրառումը՝ «Անկարայում հանդիպեցի Մինսկի խմբի համանախագահների հետ և ևս մեկ անգամ հայտնեցի նրանց Թուրքիայի զորակցությունը»:
Դե թուրքը մնում է թուրք...Չաշուշօղլուն շատ շուտ մոռացավ,թե ինչպես էր ընդամենը վերջերս իր դժգոհությունը հայտնում Մինսկի խմբի համանախագահների անգործությունից և մեղադրում վերջիններիս հակամարտության լուծումը ձգձգելու մեջ:
Բավական երկար ժամանկ է Բաքուն և Անկարան ջանքեր են գործադրում՝փոխելու Մինսկի խմբի համանախագահների կազմը՝գործող եռյակին ցանկանալով գումարել նաև Անկարային և Բեռլինին...Իսկ հիմա պարզվում է,որ Անկարան զորակցում է Մինսկի խմբին:
Ընդհանրապես,այն հանգամանքը,որ Թուրքիայի նման երկիրը հայտնվել է Մինսկի խմբում՝հայկական դիվանագիտության կոպիտ սխալներից մեկն էր:
Պաշտոնական Երևանը մեծ սծալ է կատարել,որ ժամանակին վետո չի օգտագործել Անկարայի Մինսկի խմբում հայտնվելու վերաբերյալ: Իսկ հիմա,օգտվելով Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքից թուրքերը Անկարայում ընդունում են Մինսկի խմբի համանախագահների դեսպաններին,այն դեպքում, երբ Հայաստանը բոլոր հարթակներից հայտարարում է, որ Թուրքիան,ով Արցախյան հարցում լիովին պաշտպանում է Բաքվի տեսակետը,չ ի կարող լինել միջնորդ Հայաստանի,Արցախի և Ադրբեջանի միջև:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք