Դեռահասը մարիխուանա է ավելացրել շոկոլադե տորթի մեջ և հյուրասիրել դասընկերներին և ուսուցչին
Մանկավարժը և աշակերտները սկսել են իրենց տարօրինակ պահել ֆրանսիական դպրոցներից մեկում այն բանից հետո‚ երբ համտեսել են աշակերտներից մեկի պատրաստած թխվածքը: Այս մասին հայտնում է The Local-ը:
Դեպքը տեղի է ունեցել Մեննեսի քաղաքում‚ որը Փարիզից հարավ է գտնվում: Ուսուցիչը կազմակերպել էր տոնական ընթրիք՝ խնդրելով յուրաքանչյուրին բերել ինչ-որ համեղ բան:
Որոշ ժամանակ անց նկատվել է‚ որ ուսուցիչը և երեխաները իրենց տարօրինակ են պահում‚ ծիծաղում են: Ուսուցչի աչքի բիբերը լայնացած էին:
Պարզվել է՝ 15 ամյա աշակերտներից մեկը իր բերած շոկոլադե տորթի մեջ մարիխուանա է ավելացրել:
Ծնողները նշել են‚ որ երեխաները իրենց տարօրինակ էին պահում տանը:
Դեռահասը պետք է դիսցիպլինար կոմիտե ներկայանա: