Երեխան գանգի կոտրվածք է ստացել‚ երբ մայրը նրան նետել է հոր վրա
Ամերիկյան Լուիզիանա նահանգում 24-ամյա ամերիկուհի Հեյդի Ռայոսը վեճի ժամանակ իր նորածին որդուն նետել է հոր ոտքերին: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Տղամարդու խոսքերով‚ Ռայոսը նետել է երեխային‚ հայհոյել և հրամայել հորը վերցնել երեխային: Հայրը որդուն հիվանդանոց է տարել: Բժիշկները 3 ամսական երեխայի մոտ ախտորոշել են քունքի ոսկորի կոտրվածք: Բժիշկները փաստում են‚ որ իր կյանքին ոչինչ չի սպառնում:
Նորածնի մայրը հետաքննությանը պատմել է‚ որ հնարավոր է պատահաբար ձեռքից վայր է գցել երեխային վեճի ժամանակ: Ներկա դրությամբ կինը հսկողության տակ է: Նրան մեղադրում են երեխաների հետ դաժան վերաբերմունքի մեջ: