Երանի մեկը կարողանար ՀՀ վարչապետին բացատրել, որ նա մեկ նախադասությամբ կարող է էականորեն բարելավել ներդրումային մթնոլորտը
Աշխարհում կա «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս»: Չգիտես ինչու, Հայաստանը այդ ինդեքսում 33 կետով նահանջել է: Դժվարանում եմ հասկանալ պատճառները, քանի որ պաշտոնապես 2016 թվականին Հայաստանում ոչ մի ահաբեկչական գործողություն տեղի չի ունեցել: Համենայն դեպս նման հոդվածով ոչ մի գործ չի հարուցվել: ԶԼՄ-ներում ահազանգեր չեմ տեսել: Քաղաքական գործիչներն էլ չեն անդրադարձել ահաբեկչության խնդրին: Ինչի՞ց են այդ մարդիկ ենթադրել, որ Հայաստանում ահաբեկչության վտանգը աճել է 192 միավորով:
Սա իրականում շատ վնասակար նախադեպ է, քանի որ անվտանգությունը երկրի ներդրումային մթնոլորտի հիմնական գործոնն է: Կառավարության անդամները կարող են օր ու գիշեր շան պես աշխատել, բայց նման զարհուրելի զրպարտանքով Հայաստանը ետ կմղվի, ոչ միայն տարատեսակ ինդեքսներով, այլ շատ կոնկրետ խնդիրներ կունենա ներդրում ներգրավելու հետ:
Երանի մեկը կարողանար ՀՀ վարչապետին բացատրել, որ նա մեկ նախադասությամբ կարող է էականորեն բարելավել ներդրումային մթնոլորտը: Երանի մեկը համոզեր այդ մարդուն, որ արտաբերելով՝ «ահաբեկչությունը և ցանկացած տեսակի բռնությունը, որպես քաղաքական պայքարի միջոց անընդունելի է և պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ» նախադասությունը, նա կտրուկ կավելացնի դրական սպասումները: Մեկը ես, վերջապես ձենս կկտրեի:
Քանի որ այդ մեկը չկա, նա իրավիճակը հանդարտեցնելու փոխարեն, ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրելու օրը, հավաքում է գազի տեսուչներին ու ասում՝ յուրաքանչյուր ամսվա 25-ի դրությամբ, ում գազը մուծված չի, անջատեք: Նախկինում մոտ հինգ աշխատանքային օր տեսուչը սպասում էր: Հիմա էլ չպիտի սպասի ու այն մարդիք , ովքեր ամսի 25ից 30-ը նպաստ կամ աշխատավարձ էին ստանում, հիմա ստիպված պիտի մի տեղից պարտք անեն ու քրֆեն եվրոպացիքին ու Սերժին, որ սենց փորձանք բերին իրենց գլխին: Ասում եմ դիվերսանտ-դեսանտնիկ ա, չեք հավատում:
Արթուր Դանիելյան‚ Ֆեյսբուք: