Հայաստանում Նոր տարին նշելը աչքիս ավելի թանկ է արժենում, քան Դուբայում
Հայաստանում որոշ մարդիկ Նոր տարին ասոցացնում են ժողովրդին թալանելու հետ: Խոսքը ոչ թե խանութներում վաճառվող մթերքի գների մասին է, որը ամբողջությամբ այլ թեմա ու այլ թալանի ձև է, այլ ինչ-որ տեղ Նոր տարին նշելու գների մասին է:
Գները նայում ես, Երևանից դուրս ինչ-որ մարզում 4-5 օր 4 պատի մեջ , առանց սնունդ, հանգստանալու համար պետք է վճարես 400-500 հազար դրամ: Սա դեռ հյուրանոցների գները չեն ու ոչ մի միջոցառում չի ներառվում մեջը, պարզապես քոթեջ՝ 4 պատ:
Նման գների իրական մեղավորները հաճախորդներն են, որ իրենց տները թողած գնում ու վճարում են նման գներ: Մի հատ ուսումնասիրեք էլի ոլորտի, կարգավորեք, մարդիկ իրենց երկրում մնան , հանգստանան, թե չէ Հայաստանում Նոր տարին նշելը աչքիս ավելի թանկ է արժենում, քան Դուբայում: Մանավանդ, որ այդ սուպեր գինը վճարելու դեպքում առավոտից գիշեր քնելուց բացի ուրիշ անելու բան չունես:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: