Սեյրան Օհանյանը հանգիստ չի թողնում Զաքիր Հասանովին
Վերջին շրջանում, քանի որ արդեն շատ է քննարկվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պաշտոնանկության հարցը պարտված բանակի գեներալը ամեն գնով փորձում է պահպանել իր դիրքերը գոնե լրատվական դաշտում:
Իսկ Զաքիր Հասանովի պատվերով միայն մեկ մարդու մասին կարող են գրվել ամենատպավորիչ ու կեղտոտ հոդվածները: Տարիներ շարունակ Հասանովը հենց Օհանյանի հետ է հանդիպումներ ունեցել ու քննարկումներին ներկա եղել:
Իսկ այժմ ադրբեջանական բանակի գովքը կազմակերպող կայքերը Օհանյանի մասին նյութերը թարմացնելով փորձում են ստվերի տակ պահեն Հասանովի կարգավիճանը, փորձում են նաև քողարկել ԶՈւ ԳՇ պետի և նախարարի հարաբերությունները, քանի որ արդեն լուրջ քննարկվում է ԳՇ պետին նախարար նշանակելու հարցը:
Մի քանի տարբեր լրագրողների կողմից հրապարակած նյութերում ամբողջությամբ նույն բանն էր գրված: Ամեն պարբերության մեջ հիշատակել Օհանյանին, հայկական բանակին և ապրիլյան մարտերը: Մոտ 3-4 ամսվա նյութեր եմ կարդացել ու բոլորը նույն բանի մասին են:
Զաքիր Հասանովը փորձում է Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի,
Մովսես Հակոբյանի և Լևոն Մնացականյանի միջոցով ինչքան հնարավոր է երկար ժամանակ շահի մինչև իր հետ կապված խնդիրները կլուծվեն, այդ ընթացքում ինքը ժողովրդի մոտ «անպարտելի ու անփոխարինելի» նախարարի կեցված կստեղծի, սակայն ոչ թե սեփական անձի հաշվին, այլ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի մասին հոդվածներ գրելով:
Պետք է նշել, որ այդ գործում մեծ ներդրում ունեն նաև հայկական մի շարք լրատվականներ, որոնց նյութերի հիման վրա ստեղծվում են թշնամու բանակի նախարարի պատվերները:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք