Ադրբեջանցի հայտնի դերասանուհին իրենց տղամարդկանց կոպիտ և հետամնաց է անվանել
Ադրբեջանցի հայտնի դերասանուհի Պյարվին Աբիևան «Hurriyet» թուրքական թերթին տված հարցազրույցում ադրբեջանցի տղամարդկանց «մի փոքր կոպիտ և հետամնաց է» անվանել։
«Նրանք մի փոքր կոպիտ և հետամնաց են, այդքան ռոմանտիկ չեն, ինչպես թուրք տղամարդիկ»,- նշել է Աբիևան։
Դա, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ադրբեջանական հանդիսատեսին, ինչի պատճառով նրա հասցեին քննադատական խոսքեր են հնչել։
Ի պատասխան Աբիևան Instagram-ի իր էջում հայտարարություն է տեղադրել, որտեղ գրել է. «Այդ երբվանի՞ց են վիրավորանք դարձել` մեր տղամարդիկ ռոմանտիկ չեն և հետամնաց են խոսքերը»։