Դառը ճշմարտություն. արտագաղթողները հիմնականում Հայաստանին են վերագրում ամենացուրտ ու մութ տարիները
Վերջերս, երբ գտնվում էի ՌԴ-ում, մի միջոցառման ժամանակ գտնվում էի ուդիների շրջապատում: Խոսեցինք իրենց կյանքից, Ադրբեջանում իրենց գյուղերի մասին ու հերթը հասավ Հայաստանին:
Երբ հարցրեցին Հայաստանի վիճակի մասին, մարդկանց ապրելակերպի մասին, հավանաբար սպասում էին նեգատիվ պատասխանի, սակայն իմ պատասխանից անկեղծացան ու ասեցին, որ առաջին անգամ են լսում, որ Հայաստանի մասին ասում են, որ ամեն բան լավ է ու նորմալ, ոնց սովորական զարգացող երկրում:
Հասկացա մի դառը ճշմարտություն, որ Հայաստանից գնացողները հիմնականում Հայաստանին են վերագրում ամենացուրտ ու մութ տարիները, ամենավատ ու կոռումպացված երկիր լինելու միֆը:
Լավ, մարդ այդքան էլ չսիրի՞ իր տունը: Ուզում եմ հարց տամ Հայաստանի մասին վատ արտահայտվողներին. դուք ձեր հարևաններին էլ եք պատմում, թե՞ հացը ցամաք կերաք, թե՞ դուք տանը շատ եք մրսում, որ ձեր տան անդամները իրար կոկորդ են կրծում; Կարծում եմ, Հայաստանի մասին վատ խոսելով, դուք չեք շարժի ձեր գործատուների խիղճը ու դուք գթասրտության չեք արժանանա, հակառակը, ձեզ կփորձեն աշխատեցնել ու քցել, շահագործել ու քացով հետևներիդ տալ, քանի որ, ըստ ձեր նկարագրածի, ձեր հայրենիքի համար ավելորդ բեռ եք ու օտար երկրում մի կտոր հացի կարոտ: Մի արեք նման բան, եղեք հպարտ, ձեր երկրի մասին խոսացեք առանձնահատուկ ակնածանքով, իսկ երկրից դուրս գալը պարզապես կապեք ժամանակավոր կենցաղային կամ անձնական հարցեր լուծելու հետ: Հայաստանիս ցավը տանեմ...
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք