Ալիևի համառությունը և կեղծ խաղաղության ձգտումը գնալով դիագնոզ է դառնում
Ալիևի համառությունը և կեղծ խաղաղության ձգտումը գնալով դիագնոզ է դառնում:
Կեղծ խաղաղության պլատֆորմից դեռ ուշքի չեկած այժմ նոր սցենարով նույն հիմարության փորձն է արվում Ադրբեջանում:
Աշխարհի տարբեր անկյուններից հարբեցողներ, թմրամոլներ և բարոյականությունից մեղմ ասած թույլ անձանց հավաքելով Ալիևը փորձում է դրանց իբր խաղաղություն պահանջող հայ ներկայացնել, մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սրանք մեկ բաժակ սպիրտի կամ մեկ բաժին թմրանյութի դիմաց պատրաստ են հարազատներին պանրի քոռ դանակով սպանեն, բայց երբ խորանում ու պարզում ես, որ սրանց մեծ մասը ոչ մի կապ չունի Հայաստանի ու հայերի հետ, սկսում ես կասկածել այս սցենարը գրողների ուղեղի պարունակության մեջ:
Հիմա էլ հերթը հասել է, ինչպես Ալիևի կամակատարներն են ասում՝ «ղարաբաղցի հայերին»: Հիմա էլ փորձ է արվում ապացուցել, թե Արցախում ծնված հայ ժողովուրդը ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ՝ Ադրբեջանի կազմում: Անիմաստ թատրոններով զբաղված ադրբեջանական իշխանությունը շուտով հերթական կիքսը կունենա ու կպարզվի, որ այս նախագծին էլ մասնակցող անձանց մեծ մասը ուկրաինական կամ ռուսական ինչ-որ գյուղի բնակիչներ են ու կրկին մի քանի կոպեկի համար, որպես «հայ» պատրաստ են սրտաճմլիկ տեքստեր ասել:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք