Էրդողանի անվան հետ կապված հերթական օֆշորային սկանդալը՝ այս անգամ ապացույցներով
Թուրքիայի Ժողովրդական-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն հայտնել է‚ որ այնպիսի փաստաթղթեր ունի‚ որոնք ապացուցում են նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի հարազատները 2011-2012 թվականներին: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
Էրդողանի ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցությունը ավելի վաղ փակել է Էրդողանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի արդյունքում քրեական հետախուզության գործը:
Էրդողանը հայտնել է‚ որ հրաժարական կտա‚ եթե Քիլիչդարօղլուն ապացուցի իր բոլոր մեղադրանքները: Նախագահի փաստաբանները դիմել են դատարան՝ 380 հազար դոլարի չափով փոխհատուցում պահանջելու հայցով՝ ընդդիմադրի դեմ:
Նշենք‚ որ հակաիշխանական կուսակցության ղեկավարը մի քանի մեծ փոխանցումներ է անվանել Էրդողանի եղբայր Մուստաֆայի և որդի Ահմեթ Բուքարի կողմից արված՝ օֆշորային ընկերության հաշվին: