Շնաձկների հարձակումից 31 մարդ է մահացել (լուսանկարներ)
31 մարդ զոհվել է և ևս 40-ը անհետ կորել է Միջերկրական ծովում‚ երբ փախստականների խումբը փորձել է Աֆրիկայից Իտալիա գնալ:
Ինչպես հայտնում է The Times-ը՝ Լիբիայի ռազմածովային ուժերին հղում կատարելով‚ լողալու ժամանակ մարդկանց վրա շնաձկներ են հարձակվել:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ Լիբիայի ափամերձ տարածքից ոչ շատ հեռու‚ երբ շուրջ 200 փախստական Սոմալիից‚ Գանայից‚ Նիգերիայից և Եթոֆպիայից անցնում էին Միջերկրական ծովը‚ երբ նավերից մեկը սկսեց սուզվել‚ իսկ ջրում հայտնված մարդկանց վրա շնաձկներ են հարձակվել:
Դեպքի վայր են եկել Լիբիայի ոստիկանության աշխատակիցները‚ ովքեր տասնյակ զոհված մարմիններ են հայտնաբերել‚ որոնց շուրջ կապույտ շնաձկներ էին լողում:
Սակայն փորձագետները վարկած ունեն‚ որ սպանության պատճառը շնաձկները չեն‚ քանի որ շնաձկների այդ տեսակը հազվադեպ է հարձակվում լողացող մարդկանց վրա: