ՀՀ պետական սահմանին հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին հանձնվել է Ադրբեջանին (լուսանկարներ)
ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակն այսօր հանձնվել է Ադրբեջանին: Այդ մասին «Operativ.am»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:
Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են: