Վիտալինան Ջիգարխանյանին երկար ու տանջալի մահ է մաղթել
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու նրանից 44 տարով երիտասարդ կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, դատարանի վճռով ամուսնալուծվել են: Այս մասին հայտնում է kp.ru-ն: Ուկրաինացի դաշնակահարուհին, ով յուրացրել է Ջիգարխանյանին պատկանող երեք բնակարանն ու նրա բոլոր խնայողությունները, արդեն ապագայի ծրագրեր է կազմում` երազելով գտնել իր կեսին ու մայրանալ: Հայտնի է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան այժմ մտադիր է Փարիզ մեկնել, քանի որ միանգամից մի քանի աշխատանքային հրավեր է ստացել:
«Новые русские сенсации» հաղորդման շրջանակում Ջիգարխանյանի նախկին կինը՝ դերասանուհի Տատյանա Վլասովան, որի հետ դերասանն ապրել է ավելի քան 50 տարի, պատմել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նախկին ամուսնուն 38-ամյա դաշնակահարուհին նախկին ամուսնուն «երկար ու տանջալի մահ է մաղթում»: