Ֆրանսիայում դատարանը 14-ամյա աշակերտուհու հետ ուսուցչի սեռական կապը «սեր» է որակել
Ֆրանսիայում ուսուցչին դատապարտել են պայմանական ազատազրկման 14-ամյա աշակերտուհու հետ կապի համար: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դատարանը բավականին ներողամիտ է գտնվել ուսուցչի նկատմամբ այն բանից հետո, երբ երկրում թույլատվել է ինտիմ կապի մեջ մտնել սկսած 13 տարեկանից: Դատախազությունը մեղադրյալի համար պահանջել էր 5 տարվա ազատազրկում:
Անցյալ տարվա փետրվարից սկսած մաթեմատիկայի ուսուցիչն ու աշակերտուհին սկսել են շփվել ինստագրամով, հունիսին նրանք սկսել են հանդիպել: Աղջկա խոսքերով` նա և իր ուսուցիչը սիրում եմ միմյանց:
Չնայած դրան` աղջկա խորթ հայրը, իմանալով դեռահաս աղջկա «ընկերոջ» մասին, վերջինիս տարել է ոստիկանական բաժանմունք, ինչի արդյունքում ուսուցչին արգելել են աշխատել դեռահասների հետ և շփվել իր «սիրելիի» հետ:
Ուսուցիչը դատարանում խոստովանել է, որ շատ սխալներ է գործել և որ իր արարքին չկա արդարացում, սակայն նաև հավելել է, որ երբ նրանք միասին էին, աղջիկը իր աշակերտուհին չէր, այլ իր սիրած աղջիկն էր: Նրա խոսքերով` իրենք սիրել են միմյանց և երջանիկ են եղել միասին:
Նոյեմբերի կեսերին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում մեկնարկել է նոր օրենքի նախագծի մշակում, ըստ որի սեռական հարաբերությունների ստորին շեմը կսահմանվի 13 տարեկանը նախկին 15 տարեկանի փոխարեն: