Հատուկ նամականիշ է թողարկվել Հռոմի պապի նկարով՝ նվիրված Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցին
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով, որը նվիրված է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան նրա կատարած այցին:
Հայաստանին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է:
Վատիկանի պաշտոնական կայքում նշվում է, որ նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով:
Ադրբեջանին և Վրաստանին նվիրված նամականիշը մեկն է, որի վրա պատկերված է Բիբիեեդադի մզկիթը և գրված է երկու երկրների անունները:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք