Անցած շաբաթն անմոռանալի էր. Միշան՝ «Մանկական Եվրատեսիլին» մասնակցության մասին
«Մանկական Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանի ներկայացուցիչ Միշան անմոռանալի տպավորություններ ունի մրցույթից: Նա այդ մասին գրառում է կատարել «Instagram»-ի իր էջում: 9-ամյա փոքրիկը շնորհակալություն է հայտնել իրեն մասնակցելու հնարավորություն տալու համար:
«Անցած շաբաթն անմոռանալի էր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հնարավորություն տվեցին, հատկապես Լիրա Քոչարյանին՝ իմ պրոդյուսերին, ընկերոջը, ուսուցչին»,- գրել է նա:
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Թբիլիսիում կայացած եզրափակչում Միշան «Բումերանգ» երգով վաստակել էր 148 միավոր և 6-րդ տեղն էր զբաղեցրել: Հաղթող էր դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Պալինա Բոգուսևիչը «Wings» երգով (188):