Ռուսական կայսրությունը կվերացվի. արժե՞ մնալ այդ փլատակների տակ
Այսօր նայում էի ԱԺ-ում կազմակերպված քննարկումները՝ ԵՏՄ-ից դուրս գալու հետ կապված:
Այն, որ Էդմոնը ինձ խոստացել էր հրավիրել, բայց մոռացել էր, նորմալ է, մեկ է հիվանդ էի, չէի կարողանալու գնալ:
Ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել:
Ժողովուրդ, հլը նայեք Ռուսաստանի քարտեզին: Նայեցի՞ք:
Հնարավո՞ր է 21-րդ դարում հանդուրժել նման կայսրություն, որը սպառնում է, ոչ միայն իր անմիջական հարևաններն, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհին:
Իհարկե ոչ:
Այսինքն պատերազմը անխուսափելի է:
Պատերազմը պարտադիր չի լինի զենքով:
ԵՏՄ կողմնակիցների ելույթները նման էին 1930-ակաների վերջին, Գերմանիայի կողմից օկուպացված երկրների դրածո իշխանությունների ելույթներին:
Ասածս ինչ է:
Անկախ թվերից, անկախ այս պահի տնտեսական օգուտներից, կամ վնասներից, ԵՏՄ-ն, իսկ ավելի ճիշտ Ռուսական կայսրությունը ենթակա է վերացման, ու կվերացվի:
Արժի՞ մնալ այդ փլատակների տակ:
Իհարկե չարժի:
Արա Ներսիսյան. Ֆեյսբուք