Միխայիլ Գալուստյանը պահանջում է հեռացնել իր լուսանկարը խորովածանոցի գովազդից
Ռուսաստանում ապրող հայազգի շոումեն և դերասան Միխայիլ Գալուստյանն իր բողոքն է ներկայացրել Ճելյաբինսկի շրջանի հակամենաշնորհային ծառայություններին՝ Կոպեյսկ քաղաքում արագ սննդի կետի գովազդի հարցով, որում պատկերված է ինքը: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն:
Գովազդում պատկերված է Գալուստյանի նկարը, որն ուղեկցվում է հետևյալ գրությամբ. «Шашлык, шаурма на углях»:
«Իր բողոքում Միխայիլ Գալուստյանը ցույց է տվել, որ իր համաձայնությունը չի տվել իր լուսանկարը գովազդում պատկերելու համար»,- նշել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Մինչև դեկտեմբերի 10-ը որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու հարցով: