Բաքուն փորձում է վերակենդանացնել իր ստեղծած հայ-ադրբեջանական քաղաքացիական հարթակը
Ադրբեջանական իշխանությունները կրկին փորձում են վերականգնել այսպես կոչված «Հայ-ադրբեջանական քաղաքացիական հարթակը», որը հիմնադրվել էր Իլհամ Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից և որի նպատակն էր համաշխարհային հանրությանը համոզելը, որ հայերը և ադրբեջանցիները կարող են ապրել նույն պետության մեջ՝առաջ տանելով ազերիների այն թեզը,որ իրենք պատրաստ են արցախահայությանը տալ ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
Սակայն ազերիների այս ծարագիրը հօդս ցնդեց,երբ այդ հարթակ կոչվածն առաջիններից լքեց Վահան Մարտիրոսյանը,ով հետագայում իր ելույթներում բավական մանրամասն բացահայտեց այդ հարթակի գործունեության ներքին խոհանոցը: Վահան Մարտիրոսյանի փախուստը և բացահայտումները կաթվածահար արեին Ալիևի աշխատակազմի այս պրոեկտը,որի ինֆորմացիոն հովանավորն էր հaqqin.az կայքը և նրա ղեկավար Էյնուլա Ֆաթուլլաևը:
Սակայն Բաքվում չեն ցանկանում թաղել ձախողված այդ ծրագիրը և կրկին մի երկու իրենց հայ համարողների են Բաքու հրավիրել՝ «Մուլտիկուլտուրիզմի ադրբեջանական մոդելը ՝էթնոմշակույթային տարբերություններ» թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար:
Հետաքրքիր է, նախկին բաքվեցի հայերը իրենց «մուլտիկուլտուրիզմական» զեկույցներում հիշելու են թե ինչպես խաղաղասեր թուրքերը 1988-90 թթ-ին Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի և այլ ադրբեջանական քաղաքներում բնակվող հայերին սպանդի էին ենթարկում,բռնաբարում և թալանում,որոնց մեծ մասը մազապուրծ փրկվեց քաղաքակիրթ և մարդասեր ադրբեջանցիների ձեռքից:
Համոզված եմ, որ Բաքվի բոլոր փորձերը ռեինկարնացիայի ենթարկել այսպես կոչված «Հայ-ադրբեջանական քաղաքցիական հարթակն» ապարդյուն են: Միևնույն ժամանակ շատ ուրախ եմ,որ Ալիևն այսպիսի հիմարությունների վրա միլիոնավոր դոլլարներ է ծախսում,որը մեզ ավելի ձեռնտու է:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք