Ամերիկացիները օգտագործում են հրթիռային բազան որպես հյուրանոց
Ամերիկացիների ընտանիքը նախկին հրթիռային բազան վերակառուցել է և այժմ վարձով է տալիս օրական 133 դոլարով: Այս մասին հայտնում է The Sun-ը
Հրթիռային բազան սառը պատերազմների ժամանակների է և գտնվում է Կանզաս նահանգի Տոպիկի քաղաքից 24 կմ հեռավորության վրա:
Օբյեկտի տերերը Մեթյու Ֆալկերսոնը և իր կինը՝ Աննա Լեյը բունկերը տնօրինում են 1994 թվականից:
Օբյեկտը ամբողջությամբ գետնի տակ է գտնվում, զբաղեցնում է ավելի քան 1,6 հազար քառ. մետր տարածք:
Ամուսինները ասում են, որ տուրիստներին հատկապես հետաքրքրում է տարածքի պատմությունը: Տարածքը շրջապատված է բաց այգով և բնական արգելոցով՝ կենդանիների բազմազանությամբ: