Սկզբում ինձ Արփի Գաբրիելյանն ապտակեց, հետո Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանն ինձ ծեծեցին. Էլեն Ասատրյան
Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցն է Էլեն Ասատրյանը : Դերասանուհու հետ խոսել ենք «Ֆուլ հաուս»-ում իր մասնակցության, կադրից դուրս աշխատանքի, նոր հրավերների եւ անձնական կյանքի մասին:
«Իրականում «Ֆուլ հաուս»-ում կադրից դուրս ամեն բան էլ ավելի ծիծաղելի եւ ուրախ է: Այնտեղ այնպիսի մթնոլոտ էր տիրում, որ պարզապես անհնար էր լավ չխաղալ ու չնվիրվել աշխատանքիդ: Շատ ուրախ եմ, որ դարձա «Ֆուլ հաուս»-ի մի մասնիկը»,- պատմեց Էլենը, իսկ խոսելով դերասանական կազմի հետ իր հարաբերություններից՝ հավելեց.
«Մինչեւ այստեղ նկարահանվելը, ես ճանաչում էի նրանցից գրեթե բոլորին: Նախկինում ես երբեք չէի նկարահանվել սիթքոմում, հետեւաբար սկզբում ինձ համար մի փոքր բարդ էր, քանի որ դանդաղ էի խոսում, սակայն հետո դերասանների եւ պրոդյուսերի օգնությամբ ընկա հունի մեջ»: