Պաշտոնյան բռնվել է աշխատակիցների ներքնազգեստը նկարահանելիս
Ֆրանսիայի Մարսել քաղաում 47-ամյա պաշտոնյան ձերբակալվել է թաքնված տեսախցիկով իր ենթականերին նկարահանելու ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներ:
Տեղական զբաղվածության ծառայության տնօրեն Օլիվյե Իննոցենզին գրեթե լիամետրաժ ֆիլմ է հասցրել նկարահանել՝ 53 րոպե: Դատարանում որոշել են տեսանյութը ամբողջությամբ չցուցադրել:
Հետախուզման պատճառն էր իր երկու ենթակաների բողոքը, որ ղեկավարը անընդհատ ակնարկում էր, որ ավելի հաճելի կլինի իրեն, եթե նրանք կարճ կիսաշրջազգեստ և բարձրակրունկ կոշիկներ հագնեն:
Ֆետիշիստին մինչև 4 ամսվա ազատազրկում է սպասվում. դատը նշանակված է դեկտեմբերի 22-ին: Իննոցենզին արդեն ազատվել է պաշտոնից: