Աշխարհի ամենասեքսուալ կինը ձերբակալվել է ամուսնուն ծեծելու մեղադրանքով
Ամերիկյան հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նայա Ռիվերան, ով նկարահանվել է «Երգչախումբ» բազմասերիանոց ֆիլմում և ով 2011 թվականին ամենասեքսուալ կին անվանումն է ստացել, կալանավորվել է ոստիկանության կողմից՝ իր ամուսին Ռայան Դորսիին ծեծի ենթարկելու համար: Այս մասին հայտնում է TMZ-ը:
Դորսիի խոսքերով՝ Ռիվերան հարձակվել է իր վրա իր երկու տարեկան որդու հետ զբոսնելոի ժամանակ: Դերասանուհին մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին: Տղամարդը այդ ամենը նկարահանել է և ներկայացրել ոստիկանությանը:
Ռիվերային ոստիկանություն Դորսիի գրած դիմումից հետո ձերբակալել են և 1000 դոլլար կազմող գրավի դիմաց ազատել են:
2011-ին AfterEllen պորտալը նրան անվանել է աշխարհի ամենասեքսուալ կինը: 2013-ին նա Sorry սինգլն է թողարկել հայտնի ռեփեր Big Sean-ի հետ: