Ջիգարխանյանի կինը մանրամասներ է պատմել ամուսնալուծության և Փարիզ տեղափոխվելու մասին (տեսանյութ)
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը պատմել է ամուսնուց բաժանվել ու Ֆրանսիա տեղափոխվելու մասին: Այս մասին գրում է Пятый канал-ը:
Այսօր Մոսկվայի Կունցևսկու դատարանը լուծարեց Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը: Ջիգարխանյանի փաստաբանների խնդրանքով հանդիպումը տեղի է ունեցել փակ ռեժիմով:
Հինգերորդ հեռուստաալիքը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային խնդրել է մեկնաբանել ամուսնալուծության գործընթացը:
«Ես ոչինչ չգիտեմ: Ես այնտեղ չեմ, ուստի չեմ կարող մեկնաբանել որևէ բան»,- նշել է նա:
Սակայն հարցին, թե արդյոք նա այս որոշումը ճիշտ է համարում և արդյոք նա չի ափսոսում, որ բաժանվում է նախկին սիրելիից, երգչուհին հրաժարվել է պատասխանել.
«Հիմա ինձ հարմար չի խոսել... Ներողություն եմ խնդրում»:
Ջիգարխանյանի նախկին կինը նաև խոսել է մշտական Փարիզ տեղափոխվելու լուրերի մասին, դրանք անվանելով լրագրողների երևակայության արդյունք: