Վրաստանը և Ադրբեջանը առաջ են անցել Հայաստանից՝ հանցավոր կլանների վարկանիշով
Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները հրապարակել են երկրների ցուցակ, որտեղ գործում են ամենավտանգավոր հանցավոր կլանները: Այս մասին հաղորդում է ՀՏՖ-ի պաշտոնական կայքը:
Ցուցակում երևում է, որ դրանք մեծ մասամբ Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի երկրներն են՝ Էլ Սալվադորը, Գոնդուրասը, Վենեսուելան, Մեքսիկան, Գվատեմալան, Յամայկան և Կոլումբիան:
Ընդհանուր առմամբ՝ վարկանիշային ցուցակում տեղ է գտել 137 պետության անուն:
Հայաստանը 62-րդ հորիզոնականն է զբաղեցրել կազմակերպված հանցավորության բարձր ցուցանիշներ գրանցած երկրների ցուցակում:
Նշենք, որ Ռուսաստանը ցուցակում 86-րդ տեղն է զբաղեցրել, Վրաստանը՝ 38-րդ, Ադրբեջանը՝ 43-րդ տեղը: