Ռումինուհին սեքս-ստրկության 10 տարիների ընթացքում երկու երեխա է ունեցել. բռնարարը կալանավորվել է
Իտալիայի հարավում ոստիկանները կալանավորել են 52-ամյա տղամարդուն, ով տաս տարի շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահում ռումինացի կնոջը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Պատանդին ազատել են բոլորովին պատահաբար: Իրավապահները ուշադրություն են դարձրել մի անցորդի, ով իր ետևից մի կեղտոտ և նիհար տղայի էր տանում, ինչը նրանց կասկածելի թվաց: Նրանք կանգնեցրել են տղամարդուն և որոշել ստուգել՝ ինչ պայմաններում է ապրում երեխան:
Նշված հասցեով ժամանելուց հետո իրավապահները ծայրահեղ ծանր պայմաններում՝ բաց կոյուղու կողքին, անտանելի գարշահոտով, առանց լույսի նկուղում, երկաթե անկողնուն շղթայված 29-ամյա կնոջն են հայտնաբերել և 3-ամյա երեխայի:
Պարզվել է, որ պատանդը 10 տարի առաջ եկել է Ռումինիայից և օգնել է իրեն ստրկության մեջ պահող տղամարդու կնոջը՝ տնային տնտեսվարման հարցերում: Տան տիրուհու մահից հետո տղամարդը նրան (այդ ժամանակ՝ 19-ամյա աղջկան) փակել է նկուղում և օգտագործել որպես սեքս-ստրուկ: Այդ տարիների ընթացքում աղջիկը մի որդի և դուստր է ունեցել:
Ներկայումս տուժողը իր երեխաների հետ սոցիալական ծառայությունների խնամքի տակ է գտնվում:
Բռնարարը անմիջապես կալանավորվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել բռնաբարության, անձին ապօրինի անազատության մեջ պահելու և վնաս հասցնելու մեղադրանքներով:
Տարածքային դատախազը հայնել է, որ իր ողջ ծառայության ընթացքում նման դեպք տեղի չի ունեցել: