Իվանկա Թրամփը կռվեցրել է Սպիտակ տանն ու պետքարտուղարությանը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը որոշել է Հնդկաստանում կայանալիք գործարարության համաշխարհային գագաթաժողովին չուղարկել պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի ԱՄՆ նախագահի դուստր Իվանկ Թրամփի՝ պատվիրակության ղեկավար նշանակվելու պատճառով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին:
Պետքարտուղարի այս քայլը թելադրված է եղել ոչ թե տնտեսական միջոցները տնտեսելու նկատառումներից, այլ ամերիկացի առաջնորդի դստեր հանդեպ անհանգստությունից, որն առաջացել է Թիլերսոնի և նախագահի միջև:
«Թիլերսոնը և նրա աշխատակիցները չեն ուղարկի ինչ-որ մարդու, որովհետև չեն ցանկանում աջակցել Իվանկային: Սա հերթական ճեղքն է Սպիտակ տան և պետության միջև այն ժամանակ, երբ Թիլերսոնին այլևս խնդիրներ պետք չեն նախագահի հետ»,- նշել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը: