Ջիգարխանյանի կինը դերասանի բանկային հաշվից միլիոններ է հանել (տեսանյութ և լուսանկար)
«Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման ժամանակ առաջին անգամ հրապարակվել է սենսացիոն մի փաստաթուղթ, որի ի հայտ գալուց սարսափելի վախենում էր Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Այս մասին գրում է «НТВ»-ն:
Դրանք փաստաթղթեր են, որոնք վկայում են որ Արմեն Ջիգարխանյանի բանկային հաշվից 4 076 098 ռուբլի է հանվել: Հենց այսքան գումար է ունեցել նա իր հաշիվին այն բանից առաջ, երբ սկսվեց այս սկանդալային պատմությունը: Եթե հավատանք այդ փաստաթղթին, իսկ չհավատալն անտրամաբանական է, ապա հոկտեմբերի 10-ին այդ գումարը մինչև վերջին կոպեկը հանել է նրա կինը և դերասանին թողել առանց գումարի:
Ստացվում է, որ հոկտեմբերի 10-ին կինն առանց աղմուկի հանել է ողջ գումարը և միայն հոկտեմբերի 15-ին հայտնում ոստիկանությոանը, որ հայտնի ամուսինն անհետացել է: