Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է անցորդների բազմության մեջ
Գերմանիայի Կուքսհաֆեն քաղաքում ավտոմեքենան ներխուժել է անցորդների ամբոխի մեջ: Պատահարի հետևանքով 6 մարդ է տուժել: Այս մասին հաղորդել են ոստիկանության մամուլի ծառայությունում: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
«Արտակարգ պատահարի հանգամանքները դեռևս անհայտ են: Այս պահին վկայություններ, որ խոսքը վերաբերում է ահաբեկչությանը, չկան»,- նշվում է ոստիկանության թվիթթերյան հաղորդագրության մեջ:
Ավտոմեքենայի ղեկին տղամարդ է եղել: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: