Հրանտ Դինքի այրին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ (լուսանկարներ)
Պոլսահայ լրագրող, «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքը ֆրանսիական «Chirac» հիմնադրամի կողմից Հրանտ Դինքի անվան հիմնադրամին շնորհված մրցանակի հանձնման արարողության համար ժամանել է Փարիզ:
Փարիզում պատվավոր մրցանակը նրան է հանձնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով տիկին Դինքին և շեշտելով, որ Հրանտ Դինքի անվան հիմնադրամը կարևոր պայքար է տանում թուրքական մամուլում ատելության դրսևորումների դեմ: